
Անգելա Մերկել. «Արևմուտքը ցանկանում է Եվրոպայում անվտանգություն ստեղծել Ռուսաստանի հետ միասին»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Մյունհենում ընթացող անվտանգության հարցերով 51-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է անվտանգություն ստեղծել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե՝ նրա դեմ:
ria.ru-ի փոխանցմամբ՝ Մերկելն իր խոսքում նաև անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին՝ ասելով, որ չի կարելի մեծ Եվրոպա ստեղծել՝ առանց ուկրաինական կարգավորումների.
«Վլադիվոստոկից Լիսաբոն մեծ Եվրոպա ստեղծելու մտադրությունն անհնար է՝ առանց ուկրաինական հակամարտության կարգավորման,- հայտարարել է Մերկելը,- մեծ Եվրոպա ստեղծելու պայմաններն ու հիմքն Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարումն է՝ միջազգային իրավունքները պահպանելով»: