
Թուրքիայի հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը հրաժարական է ներկայացրել: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդունել է այն:
Դա արվել է նրա համար, որպեսզի Հաքան Ֆիդանը կարողանա իր թեկնածությունն առաջադրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Ֆիդանի ներկայացրած հրաժարականն ուժի մեջ է մտնելու փետրվարի 10-ին:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի հայտարարության համաձայն` պաշտոնյաներն առաջիկա ընտրություններում առաջադրման համար պետք է հրաժարական ներկայացնեն մինչև փետրվարի 10-ը: Հաքան Ֆիդանը MİT-ի ղեկավար է դարձել 2010 թվականի մայիսի 25-ին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Թուրքիայի արտգործնախարար: