Բաժիններ՝

Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի մտափոխվե՞լ

Այսօր hayeli.am տեղեկություն էր հրապարակել, թե արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը մտափոխվել է մի քանի ամիս առաջ կայացած ԱԳՆ շենքի գնման գործարքի կապակցությամբ և այլևս չի ուզում գնել այդ շենքը՝ համարելով այն ոչ բարենպաստ գործարք: Նշվել է նաև, որ կառավարությունը նոր որոշում է կայացնելու` հիմա էլ աճուրդով վաճառել այն:

Սակայն Էդուարդո Էռնեկյանի ընկերությունից 168.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, թե նման տեղեկություն իրենք չունեն ու առաջին անգամ են լսում այդ մասին:

Հավելենք, որ, ըստ Պետգույքի կառավարման վարչության, Է.Էռնեկյանի ընկերությունը՝ պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները ժամանակին կատարում է, ժամանակացույցով գումարները վճարել են և որևէ խնդիր չի առաջացել մինչ այժմ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս