
Ալեն Դելոնի Ferrari-ն աճուրդում վաճառվել է ավելի քան 14 միլիոն եվրոյով

Les Echos-ի փոխանցմամբ` ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին պատկանող Ferrari ավտոմեքենան աճուրդում վաճառվել է ավելի քան 14 միլիոն եվրոյով: Պարբերականի տվյալներով` Ferrari 250 GT SWB California Spider մոդելի ավտոմեքեաներից թողարկվել է ընդամենը 37 միավոր:
Ընդգծվում է, որ Ալեն Դելոնի ավտոմեքենայի վաճառքից հետո այն անհետացել է որոշ ժամանակ: Սակայն ավելի ուշ այն հայտնաբերվել է ֆրանսիական ֆերմաներից մեկում: