
ԵՄ-ը կարող է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել փետրվարի 12-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի Խորհուրդը պլանավորել է փետրվարի 9-ին ընդունել միայն անհատական պատժամիջոցներ` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում.
«Բայց եթե մոտակա օրերին իրավիճակը վատթարանա տեղում, ապա կարող է քննարկվել հավելյալ միջոցների հարցը, որոնք կլինեն տնտեսական: Այդ քննարկումը կարող է տեղի ունենալ փետրվարի 12-ին` ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական պատժամիջոցների մասին որոշումն ընդունում են պետությունների ղեկավարները»: