Նոր սերնդի ցենտրիֆուգները կնպաստեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ստորագրելուն. Զարիֆ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում անցկացված բանակցությունների ժամանակ դրվել են Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագրի հիմքերը` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ.
«Ներկա դրությամբ բանակցությունները բացառապես կենտրոնացած են տեխնիկական հարցերի, օրինակ` ցենտրիֆուգների քանակի վրա. ներկայումս ի հայտ են եկել նոր սերնդի ավելի հզոր ցենտրիֆուգներ:
Այժմ մեզ անհրաժեշտ են ավելի քիչ քանակությամբ ցենտրիֆուգներ` ուրանի հարստացման հարցում մեր կարիքներն ապահովելու համար: Այդպիսով գնալով նվազում են տեխնիկական հարցերի շուրջ տարաձայնությունները»:
Ավելի վաղ Զարիֆը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ով հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչև մարտ: