
Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Բալայանը նշանակվել է Շենգավիթի առաջին ատյանի դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ հրամանագրով՝ Դավիթ Բալայանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Մեր տեղեկություններով, Դավիթ Բալայանը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է։ Նշենք, որ Կիմ Բալայանի մյուս որդին՝ Տիգրան Բալայանը, ԱԳՆ մամուլի խոսնակն է։