Պուտինն ու Աթամբաևը կքննարկեն ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպելու է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ Պուտինն ու Աթամբաևը քննարկելու են երկկողմ հարաբերությունների հարցը և ճգնաժամի պայմաններում երկու երկրների տնտեսությունների վիճակը: Բացի այդ, նրանք քննարկելու են առաջիկայում ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մայիսին:
Ռուսաստանի ու Ղրղզստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևն ու Ջոոմարտ Օտորբաևը հինգշաբթի ու ուրբաթ արդեն իսկ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով քննարկել են հանրապետության ինտեգրման պլանները: