
Զաք Քինգ. վիդեմոնտաժի հանճարը (տեսանյութեր)

24 ամյա այս երիտասարդը կարող է իր անհավանական հնարքներով զարմացնել անգամ ամենաանտարբերներին։ Սակայն հնարքները ոչ թե իրական են, այլ համակարգչային մոնտաժի արդյունք։ Զաք Քինգը դրա լավագույն վարպետներից է։
YouTube-ը աստղը հայտնի է իր 6 վայրկյանանոց հոլովակներով, որոնք անմիջապես հիթեր են դառնում։
Զաքն իր տեսանյութերը սկսել է տեղադրել YouTube-ում 2008 թվականից, իսկ 2013-ից նաև՝ Vine պորտալում։
2010 թվականին նա հաղթող ճանաչվեց Hewlett-Packard ընկերության կողմից կազմակերպված մրցույթում և որպես մրցանակ՝ կարմիր գորգով անցնելով մասնակցեց Լոնդոնի կինոփառատոնին։ Իսկ 2013 թվականին արժանացավ YouTube-ի NextUp Creators մրցույթի հաղթողի կոչմանը։