
Ջեյմս Ուորլիք. «Մենք համակարծիք ենք, որ հարկավոր է թուլացնել լարվածությունը»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն այսօր ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են հակամարտության գոտում վերջին զարգացումները:
«Մենք համակարծիք ենք, որ հարկավոր է թուլացնել լարվածությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: