Փետրվարի 17-ին, ժամը 12.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում և 7-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում կախված են քարաբեկորներ. առկա է ընկնելու վտանգ:
Ձեռքիս տակ է «Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեցույց»-ը, որը խմբագրման կարիք ունի: Սկսենք վերնագրից, որը պարզապես հայերեն չէ, գուցե այսպիսի՞ն պետք է լիներ. «Շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սոցիալական փաթեթի ՈՒՂԵՑՈՒՅՑ»:
«Ինչի՞ համար պետք է ռեպրեսիա անենք, քաղաքական հետապնդում անենք: Իմաստը կա՞»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդեպ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունները ռեպրեսիաների մեկնարկ ու քաղաքական հետապնդում չէ՞:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:
Դեսպան Միլսը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար: ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը և կարևորում է փոխհարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:
«Սերժ Սարգսյանի քայլը ՄԱԿ ԳԱ ամբիոնի ելույթի տրամաբանության շարունակությունն էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձնագրություններն ԱԺ-ից ետ կանչելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքը որևէ դիմում չի գրել ԲՀԿ-ին անդամագրվելու համար:
Բանակցությունները տարվում են Ուկրաինայի պաշտպանության նախարարի մակարդակով:
«Չկա վստահություն, որ այն, ինչ կատարվում է պետական մարմինների կողմից, դա լիարժեք համապատասխան է անաչառության, անկողմնակալության սկզբունքներին, իսկ սրա հիմքում ընկած է համակարգը, որը դա պահպանել, սնել, մեծացրել է: Հիմա հայտնվում են նույն համակարգի անիվների տակ ու դժգոհում են: Նույն այդ մարդիկ, որ դժգոհում են, եղել են այդ համակարգի մեջ, օգտվել են դրա պաշտպանությունից, օգտվել են շահերից ու բացարձակապես չէին դժգոհում: Բավական է, որ հայտնվեն իշխանական համակարգից դուրս ու սկսում են դժգոհել իշխանությունների գործողություններից»:
Ես մշտապես ասել և ասում եմ, որ էներգետիկ անկախությունը հավասարազոր է Վրաստանի անկախությանը:
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի, որը հայտնի է Կրուպսկայայի անվան դպրոց, ուսմասվար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
«Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները ուղերձը, լավն է»,- այս մասին այսօր լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթին: «Այդ ելույթից ինձ հետաքրքրում է հետևյալը՝ դա կկիրառվի՞ ողջ քաղաքական սպեկտրի վրա, քանի որ դա դրական ուղերձ է, պարզապես ճիշտ կլիներ, որ սկսվեր ինքնամաքրմամբ: Եթե այդպես լինի, դրական կարող է դառնալ դաշտի համար»,- ասաց բանախոսը:
Պուտինը վերջին երկու շաբաթվա ընթացքում խոշոր պլանով տեսավ Արևմուտքի պառակտվածությունը:
ԲՀԿ-ՀՀԿ առճակատումը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ներընտանեկան կռիվ է որակում և նախընտրում զերծ մնալ գնահատականներից: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: Սակայն Ալեքսանդր Արզումանյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի է, ինչ ԲՀԿ-ն դուրս է եկել իշխանական կոալցիայից և ինքն առիթ է ունցել մի քանի տասնյակ անգամ ասելու, որ ՀՀ-ի նման երկրներում անհնար է լինել օլիգարխ և ընդդիմադիր: Նրա համոզմամբ՝ դա բացառված է:
«Չեմ կարծում, որ հասարակության հիշողությունը կարճ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություններին: Նա նշեց, որ դա Քոչարյանի գործն է: Բայց, նրա համոզմամբ, հասարակությունը չի ողջունի նրա վերադարձը:
Այժմ ՀՀ կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքերը։ 168.am-ի հետ զրույցում նաիրիտցիներից Շողիկ Նաղդալյանը նշեց, որ այս տարի փետրվարի 6-ից իրենց ազատել են աշխատանքից՝ առանց վերջնահաշվարկ կատարելու։ Նա նաև նշեց, որ այսօր ժամ 11։00-ից իրենք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, սակայն մինչ այժմ իրենց որևէ մեկը չի մոտեցել լսելու իրենց պահանջները լսելու։ Նրանք պատրաստվում են մնալ այնքան, մինչև իրենց հարցին լուծում տրվի։
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում. 7, 8, 9-րդ դասարանցի երեխաները պահանջում էին վերադարձնել աշխատանքից ազատված իրենց աշխարհագրության ուսուցչուհուն՝ Արմինե Սեյրանյանին:
Ռուսաստանի նախագահը աշխարհի ամենահարուստ մարդն է կամ էլ՝ ամենահարուստ մարդկանցից մեկը:
ԱԺ աշխատակազմը պատգամավորների բացակայությունների հետ կապված ուսումնասիրությունները դեռ չի ավարտել, հետևաբար՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ արձանագրություն չի ուղարկել ԿԸՀ: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նույնը վերաբերվում է Ֆինլանդիային
ԲՀԿ-ից շարունակում են բարձրաձայնել, որ երեկ՝ ամբողջ գիշեր, ոստիկանության ներկայացուցիչները կուսակցության մի շարք անդամներին պատկանող կառույցներում եւ բնակարաններում ոստիկանական գործողություններ են իրականացրել:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմեկ ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:
Նուլանդը Վրաստանից կմեկնի Հայաստան:
Փետրվարի 17-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/3 շենքի բնակիչներից մեկը փակվել է ննջասենյակում և փորձում է կտրող գործիքով վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ խուզարկություն է կատարվել ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում: 168.am-ը ՀՀ քննչական կմիտեից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խուզարկությունը կատարվել է Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոման Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Ի պաստասխան մեր հարցին՝ Քննչական կոմիտեից հայտնեցին միայն, որ այդ քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ, փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
«Ես հայտնում եմ, որ իմ կյանքում գոնե գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ։ Եթե լինեն խնդիրներ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ես շարունակելու եմ պայքարել։ Ես արդեն տարիներ շարունակ ԲՀԿ-ի անդամ եմ և հայտարարում եմ, որ ոչինչ չի փոխվել և ես շարունակելու եմ լինել այդ կուսակցության անդամ։ Որպես անձ ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի անձի կողքին»,- ասում է նա:
«Սպառնալից կամ առնվազն անհարգալից ոճով արտահայտվելը մեզանում վաղուց արմատավորվել է որպես քաղաքական մշակույթի մաս: Դա ինչ-որ չափով բնական է` հաշվի առնելով մասնավորապես քաղաքական դաշտի հագեցվածությունը քրեական տարրերով»,- ասում է նա: