Արդյոք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հաշտեցման ուղղությամբ որևէ քայլ արվո՞ւմ է

«Ինչի՞ համար պետք է ռեպրեսիա անենք, քաղաքական հետապնդում անենք: Իմաստը կա՞»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հանդեպ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունները ռեպրեսիաների մեկնարկ ու քաղաքական հետապնդում չէ՞:

Նա խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին ու վստահություն հայտնեց, որ նրանք կտան պատասխան, թե որ գործողությունը ինչո՞ւ են կատարել: Դիտարկմանը, որ կարծես հրահանգ էր իջեցված, որ իրավապահները միանգամից կազմակերպված գնացին տարբեր ուղղություններով, Հ.Սահակյանը պատասխանեց. «Իսկ ո՞նց գնային, ասուլիս հրավիրեի՞ն… հարցեր են, որոնք իրավապահ մարմինների տիրույթում են, իրենք պետք է բացատրեն, տան մեկնաբանություն կամ տեղեկատվություն, թե այդ միջոցառումները ինչի համար են կատարել՞:

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հաշտեցման ուղղությամբ որևէ քայլ արվո՞ւմ է, Հ.Սահակյանը պատասխանեց. «Քաղաքական դաշտում, չասեմ ամեն ինչ հնարավոր է կամ որևէ բան չենք բացառում հայտնի խոսքերը, այլ ասեմ, որ կան ընդհանուր խաղի կանոններ, որ պետք բոլորը հետևեն: Դա ասել ենք հրապարակային: Փորձեցին լրատվամիջոցներով փոխել, այլ հարթություն տանել, բայց դա հրապարակային է, բոլորը, որ պետք է լինի, առնվազն մենք որպես իշխող մեծամասնություն պատկերացնում ենք այս հարթության մեջ, այս տիպի: Եթե կան մարդիկ կամ քաղաքական գործիչներ, որ համաձայն են այս քաղաքական դիրքորոշմանը և քաղաքական կուրսին, թող բարձրաձայնեն, մեր կուսակցության ղեկավարը կմտածի, որպես իշխող կուսակցության ղեկավար նախագահ: Սա է ամբողջ բանաձևը: Երբեք ոչինչ չես կարող բացառել»:

Ճշտող հարցին՝ արդյոք լուծումը Գագիկ Ծառուկյանի՞ անձով է պայմանավորված, և եթե Ծառուկյանը փոխվի, այլևս ԲՀԿ-ի հետ խնդիր չի՞ լինի, Հ.Սահակյանը պատասխանեց, թե հարցն այդպես չեն քննարկել, խորհրդի նիստ չեն հրավիրել և նման հարց քաղաքական թիմում չի քննարկվել:

Տեսանյութեր

Լրահոս