Բաժիններ՝

Ուսմասվարն աշխատանքից ազատվել է նախարարի՞ հրամանով. «Փաստինֆո»

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի, որը հայտնի է Կրուպսկայայի անվան դպրոց, ուսմասվար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ուսմասվարն աշխատանքից ազատվել է՝ նախարարի որդու բջջային հեռախոսը վերցնելու և հետ չվերադարձնելու համար:

Դպրոցի տնօրենը բացառեց շրջանառվող այս լուրը և հավելեց, որ դպրոցում լարված իրավիճակ չկա, դասերն ընթանում են բնականոն հունով:

Իսկ թե ուսմասվարն ինչու՞ է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, դպրոցի տնօրենին անհայտ է:

Սակայն դպրոցի աշակերտները կայքի հետ զրույցում այլ բան էին պատմում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս