![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանի իշխանությունները կանեն ամեն բան՝ հասնելու համար էներգետիկ անկախության. Կալաձե
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/217316807.jpg)
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի հասնեն էներգետիկ անկախության, ինչը հավասարազոր է երկրի անկախությանը:
Այս մասին TBC Bank-ի կազմակերպած էներգետիկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն.
«Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ Վրաստանի կառավարությունը, իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի Վրաստանում իրականացվեն նոր նախագծեր, որպեսզի ապագայում Վրաստանը կարողանա հասնել էներգետիկ անկախության: Ես մշտապես ասել և ասում եմ, որ էներգետիկ անկախությունը հավասարազոր է Վրաստանի անկախությանը»:
TBC Bank-ն առաջատար բանկերից մեկն է, որը վերջին 5 տարում Վրաստանում ֆինանսավորել է 150 միլիոն լիրայի (մոտ 73.2 միլիոն դոլար) էներգետիկ տասնյակ նախագծեր: