Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ չի բացառվում առաջիկայում Քոչարյանը նույնիսկ մարտի մեկի բացահայտում պահանջի. Ալեքսանդր Արզումանյան

«Չեմ կարծում, որ հասարակության հիշողությունը կարճ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություններին: Նա նշեց, որ դա Քոչարյանի գործն է: Բայց, նրա համոզմամբ, հասարակությունը չի ողջունի նրա վերադարձը:

«Չեմ կարծում, թե մարդիկ մոռացել են մարտի մեկն ու հոկտեմբերի 27-ը, նրա  պաշտոնավարման այլ դրվագները: Նախընտրկան փուլի մեկնարկը տրվեց և ԲՀԿ-ին ասվեց՝ գործել նոր կոնֆիգուրացիայով՝ ավելի ինքնազտված, իսկ թե ով կգլխավորի ԲՀԿ-ն ապագա ընտրություններում՝ Քոչարյանը տարբերակներից մեկն է: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանին և Լևոն Տեր Պետրոսյանին նրա կողքին կանգնած չեմ պատկերացնում: Թեև այսօր ցինիզմն այն աստիճանի է հասել, որ չի բացառվում, որ առաջիկայում Քոչարյանը մարտի մեկի  բացահայտում պահանջի: Գուցե մարտի մեկի ամենամյա երթն այս անգամ անձամբ նա գլխավորի: Համեմայն դեպս, Օսկանյանն արդեն գլխավորում է, մնաց Քոչարյանը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ շարունակելով, որ  քաղաքականւթյունն ու շոուն իրարից տարանջատել հնարավոր չէ:

 

Տեսանյութեր

Լրահոս