Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ն ԱՄՆ-ին փոխանցել է անհրաժեշտ ռազմական տեխնիկայի ցուցակը. Բիրյուկով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հետ ակտիվ բանակցություններ են տարվում Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին: Այս մասին «5-րդ հեռուստաալիքի» եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայի ՊՆ-ն արդեն իսկ կազմել ու ամերիկյան կողմին է փոխանցել անհրաժեշտ ռազմական տեխնիկայի ցուցակը. «Բանակցություններն ընթանում են մշտապես: Բանակցությունները տարվում են Ուկրաինայի պաշտպանության նախարարի մակարդակով:

Մենք ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ին ուղարկել ենք կարիքների ճշգրտված ցուցակը, քննարկվել է նաև 3 տարում 350 միլիոն դոլարի առաջին տրանշը և հնարավոր է հավելյալ 1 միլիարդ դոլար:

Ամերիկացիները կտրուկ ոչ չեն ասում, նրանք ասում են, որ ներկայումս որոշում չի ընդունվել Սպիտակ տանը, և մինչ այդ եկեք քննարկենք: Դրա համար էլ աշխատանք է տարվում: Խոսքը գնում է թե՛ զրահատեխնիկայի, թե՛ սպառազինության մասին»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվել է մի օրինագիծ, որը նախագահ Բարաք Օբամային հնարավորություն կտա զենք մատակարարել Ուկրաինային: Բացի այդ, հաղորդվել էր, թե Ուկրաինային արևմտյան զենք մատակարարելու հարցերը համակարգելու է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս