Բաժիններ՝

Պուտինի ունեցվածքը կազմում է 200 միլիարդ դոլար. Hermitage Capital-ի ղեկավար

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլ Բրաուդերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի կարողությունը կազմում է 200 միլիարդ դոլար:

Ֆինանսիստը պարզաբանել է, որ Պուտինի սեփականության մեջ մտնում են այն գումարները, որոնք Ռուսաստանը ստացել է 2000 թվականից, և որոնք չեն ծախսվել դպրոցների, ճանապարհների, հիվանդանոցների և այլնի վրա:

Բրաուդերը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը գումարները պահում է շվեյցարական բանկերում, ինչպես նաև բաժնետոմսերում ու հեջ-հիմնադրամներում (լրացուցիչ ռիսկով հիմնադրամ), որոնք ղեկավարվում են Պուտինի ու նրա ընկերների կողմից:

Բրաուդերն ընդգծել է, որ ոմանք, ներառյալ նաև ինքը, կարծում են, որ Ռուսաստանի նախագահը աշխարհի ամենահարուստ մարդն է կամ էլ՝ ամենահարուստ մարդկանցից մեկը: Բրաուդերը պատմել է նաև Ռուսաստանում 11 տարի ներդրումներ անելու մասին:

Կարդացեք նաև

Հեռուստաալիքն ընդգծում է, որ Բրաուդերը ժամանակին հանդիսացել է Ռուսաստանում խոշորագույն օտար ներդրող ու Պուտինի նախկին կողմնակից, մինչդեռ վերջին շրջանում Ռուսաստանը նրա կալանավորման հարցով շարունակ ապարդյուն դիմումներ է հղում Ինտերպոլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս