Բաժիններ՝

ԲՀԿ Նոր Նորքի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է. վերջին գործողությունները ոստիկանությունում քաղաքական հետապնդում չեն համարում. ԳԱԼԱ

ԲՀԿ-ից  շարունակում են բարձրաձայնել, որ երեկ՝ ամբողջ գիշեր, ոստիկանության ներկայացուցիչները կուսակցության մի շարք անդամներին պատկանող կառույցներում եւ բնակարաններում ոստիկանական գործողություններ են իրականացրել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից ԳԱԼԱ-ն հետաքրքրվել է, թե ինչո՞վ են պայմանավորված ԲՀԿ-ականների նկատմամբ այս հետապնդումները.

«ՀՀ ոստիկանությունը ամեն օր հանրապետության տարբեր տարածքներում բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակում: Այդ գործողությունները բացառապես իրավական հարթությունում են, և խորհուրդ ենք տալիս դրանք արհեստականորեն չքաղաքականացնել:

Ոստիկանությունը բազմիցս նշել է, որ իր գործառույթները՝ հանցագործությունների կանխում, նախականխում, բացահայտում, հասարակական կարգի ապահովում, իրականացնելու ընթացքում առաջնորդվում է զուտ իրավական չափորոշիչներով, և անձի քաղաքական պատկանելությունը բացարձակապես որևէ նշանակություն չունի:

Ոստիկանությունը օրենքով թույլատրված շրջանակներում մշտապես հանրությանը պատշաճ տեղեկատվություն է տրամադրել ու տրամադրում է և հետայսու էլ իրականացնելու է իր այդ գործառույթը»,- ասաց պարոն Ահարոնյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս