Բաժիններ՝

Քարի հիմքը թուլացել է. առկա է ընկնելու վտանգ

Փետրվարի 17-ին, ժամը 12.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում և 7-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում կախված են քարաբեկորներ. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում է գտնվել մարզպետարանի քաղշին վարչության գլխավոր մասնագետը:
Պարզվել է, որ 7-րդ փողոցի թիվ 12 տանը հարակից մոտ 10 խմ ծավալով քարի հիմքը թուլացել է շրջակայքում շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, ինչից առկա է ընկնելու վտանգ Ջ. Մ.-ի տան վրա, իսկ 4-րդ փողոցի վերջնամասում առկա են մոտ 1-2 խմ ծավալով 3 ժայռաբեկորներ, որոնք վտանգ են ներկայացնում խմելու ջրի ավազանին:

Գյուղապետ Մ.-ի հավաստմամբ կտրամադրվեն միջոցներ քարաթափման վտանգը չեզոքացնելու համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս