Բաժիններ՝

Պորոշենկոն Դոնբասի հարցը քննարկել է Մերկելի ու Պուտինի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի ու Ռուսաստանի առաջնորդներ Անգելա Մերկելի ու Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ժամանակ քննարկել է Դոնբասում հրադադարի ռեժիմի հարցը:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Պորոշենկոն նրանց կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ ամբողջական ու անխոս հրադադարի հաստատման համար, ինչը հատկապես վերաբերվում է Դեբալցովոյի շրջանում:

Պորոշենկոն կոչ է արել սկսել ծանր սպառազինության հետ քաշում և դա իրականացնել ԵԱՀԿ-ի դիտորդների վերահսկողության ներքո: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ իրագործելու համար Մինսկյան պայմանավորվածությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728