Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը։
Իրանը հակամարտության գոտուն սահմանակից է 100 կիլոմետրով և ցանկանում է տվալ հակամարտության խաղաղ կարգավորում:
Տարածաշրջանում խաղաղություն հաստատվելու համար պետք է վարել լուրջ բանակցություններ:
Ռմբակոծության են ենթարկվել «Իսլամական պետությանը» պատկանող օբյեկտները:
«Շատ քաղաքական գործիչներ կան, ում չեմ սիրում, հիրավի կան մարդիկ, ում ժամ առաջ կուզենայի տեսնել Հաագայում, բայց երբ իմ բարեկիրթ ընկերներից շատերը առյուծների վանդակներով նկարներն են հրճվանքով դնում ու կիսում, մեկնաբանում, հավանում… հուսահատվում եմ. ու ասեմ, թե ինչո՞ւ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու, որտեղից վաղը կմեկնեն Երևան, ապա՝ Ստեփանակերտ:
Այս մասին նշված է ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում:
Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց նման միջոցառում իրականացնել, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերը:
Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկելու են ներկուսակցական հարցեր, բայց չմանրամասնեց, թե խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և Սամվել Կարապետյանը Forbes-ի ռուսական բաժնի հետ զրույցում խոսելով Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնվելու մասին, ասել է, որ դրանք չեն կարող խոչընդոտել ուսաստանի զարգացմանը։
Այս ամենը վկայում է, որ անհրաժեշտ է դուրս գալ սահմանների ընթացիկ պարադիգմից:
Armlur.am-ի տեղեկություններով, դեռ շաբաթ օրը ոստիկանությունը զինաթափել է Ծառուկյանի, այսպես ասած, թիկնազորը:
Չեմ զլանա նորից մատնացույց անել ներքին հակառակորդին՝ երևանյան ռեժիմին և նրա հետ գործակցող կուսակցապետերին, ինչպես նաև ռեժիմի ստեփանակերտյան մասնաճյուղին:
Այս գիշեր իր ամառանոցում հրազենի միջոցով ինքնասպան է եղել հայտնի գործարար, շինարար Համլետ Ամիրխանյանը: Ինքնասպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն:
Փետրվարի 14-ին Չեխովի բազմաբնակարան շենքերից մեկում 24-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 3-րդ հարկից:
«Կարծես թե մի հրահանգ եկած լինի: Ես արդեն սկսել եմ համոզվել՝ կա հրահանգ՝ ուղղակի ամեն տեղ բռնություն գործադրել, և Ոստիկանությունը, իմ կարծիքով, սկսել է լուրջ վտանգ ներկայացնել արդեն հասարակությանը, նրա առողջությանը, նրա բարոյականությանը»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ վերջինիս ցավակցական նամակին, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ. Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:
«Ճիշտ չի արել, սխալ է արել: Ինձ համար համոզմունքների ու բարոյական կատեգորիաների այլ կարգ գոյություն ունի: Ես համարում եմ դա սխալ քայլ»:
Օբաման առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ Ռուսաստանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Ուկրաինայի դեմ:
Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Dolce&Gabbana-ն, հանրահայտ Instagram ֆոտոծառայության պաշտոնական էջում հրապարակել է հայկական ավանդական ընտանիքի լուսանկար:
Այս տարի փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Դոնբասում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 15-ից:
Ամեն օրը, որը Գոռն անցկացնում է ինտերնատում, նվազեցնում է նորմալ կյանքի նրա հնարավորությունները: Գոռին ընտանիք է հարկավոր: Ես ամբողջ կյանքում ապրում եմ Ռուսաստանում եւ հասկանում եմ, թե ինչ է նշանակում այստեղ լուրջ հաշմանդամությամբ երեխա մեծացնել: Ես հասկանում եմ, թե մեզ համար որքան դժվար կլինի Գոռի համար ծնողներ գտնել:
Պլանավորված է, որ Զարիֆը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և իհարկե նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը։