Առողջապահության նախարարության թափթփված ու անարդյունավետ գործունեության մասին
Ձեռքիս տակ է «Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեցույց»-ը, որը խմբագրման կարիք ունի: Սկսենք վերնագրից, որը պարզապես հայերեն չէ, գուցե այսպիսի՞ն պետք է լիներ. «Շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սոցիալական փաթեթի ՈՒՂԵՑՈՒՅՑ»:
Այդ ուղեցույցի վերջին էջում գրված է նախարարության թեժ գծի համար` 56-88-72, որը բնակարանի համար է և այդ բնակարանի բնակիչներն արդեն խելագարվում են զանգերի տարափից, իսկ շապիկի վերջում գրված է` 52-88-72: Հիմա ո՞րն է ճիշտ:
Պատկերացնո՞ւմ եք նախարարության բյուջեով հրատարակված այս տասնյակ հազարավոր ուղեցույցների տիրաժը, որտեղ նման սխալ տեղեկատվություն կա և որը կարելի էր տեղադրել կայքերում, ինչպես հիմա վարվում է պետությունը որոշ ուսումնական ծրագրերն ու ուսումնաօժանդակ գրականությունը տարածելու նպատակով:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ