Դեսպանատունը փնտրում է հաղորդակցման պատասխանատու: Աշխատանքային պաշտոնակատարը պետք է հստակ պատկերացում ունենա ավանդական և հասարակական լրատվության վերաբերյալ, տիրապետի հայերեն ու անգլերեն գրավոր լեզվի նրբություններին, շփվի լրագրողների հետ, քաղաքականության վերաբերյալ տեղեկացված լինի, առանց որևէ հսկողության իրականացնի տարբեր գաղափարներ:
«Այս գիշեր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին միջազգային մամուլի հրապարակումներին եմ հետևում և վտանգավոր տենդենց նկատեցի: Պ
«Ես ցանկացած օրինական պայքարի մեթոդներին, անկախ նրանից՝ այդ մեթոդները կիսում եմ, թե ոչ, չեմ կարող որևէ բացասական բան ասել: Եթե պայքարն օրենքի շրջանակներում է, խնդիր չկա: Մյուս կողմից՝ մեր քաղաքացիների վրդովմունքը հասկանում եմ, ցանկացած թանկացում դրական երևույթ չէ, պարզապես խնդրին պետք է այս կերպ նայել՝ կա՞ր այլ տարբերակ, թե՞ ոչ»:
«Բողոքի մասնակիցներին մտադիր են միանալ Գյումրի ու Սևան քաղաքների բնակիչները: Այս մասին հայտնել են «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները: Նրանց խոսքով՝ Գյումրիի բնակիչները արդեն միացել են ակցիային, մյուսները քաղաք տանող ճանապարհին են»,-գրում է կայքը:
Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում:
Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը , դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները:
Ազգային ժողովն այսօր ավարտեց նաև երկրորդ արտահերթ նստաշրջանը: Օրակարգում «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրն էր: Այն ընդունվեց 78 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, չի դիմանում որևիցե քննադատության: Ցուցարարներն իրացնում էին ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ խաղաղ, առանց բռնության կոչերի: Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ: Վստահ ենք, որ ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը:
Обозреватель-ը, անդրադառնալով երևանյան բողոքի ակցիային, գրում է, թե Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներին դաժանորեն ծեծել են քաղաքացիական հագուստներ հագած իրավապահները՝ հղում կատարելով Facebook-ում ակտիվիստ Զառա Հարությունյանի գրառմանը:
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք պաշտպանվում և հարգվում է պետության կողմից:
Российская газета-ն «Ոստիկանությունը Երևանում ցրեց «էներգամայդանը» խորագրով հոդվածում անդրադարձել է այսօր Երևանում ոստիկանների կողմից ջրցան մեքենաների օգնությամբ Բաղրամյան պողոտայում նստացույց արող մասնակիցներին փողոցից հեռացնելու հանգամանքին:
168.am-ը զրուցեց ռեժիսորի հետ: «Ես վաղուց սպասելիք չունեմ, բայց չեմ կարող այսօր Ազատության հրապարակում չլինել»,- ասաց նա:
168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց այս պահին Արաբկիրի քննչական բաժնում գտնվող Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանն ու ընդունեց բոլոր մնացած քննարկված հարցերը, ապա անմիջապես գումարեց հերթական արտահերթ նստաշրջանը՝ մեկ հարցով, այն է՝ «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Խզմալյանը, ով երեկ ներկա էր Բաղրամյան պողոտայում սկսված նստացույցին, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է մասնակցել այսօր երեկոյան Ազատության հրապարակում մեկնարկող համախմբման արշավին:
Քիչ առաջ վերադարձա Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնից, որտեղ առավոտյան ժամը 6-ից բերման են ենթարկված շուրջ 14 քաղաքացի, որտեղ էր նաև արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո պարզվեց, որ կանայք տարվել են ալկոհոլի օգտագործման ստուգման, իսկ տղամարդիկ՝ նարկոդիսպանսեր:
Երևանի կենտրոնում մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է անցկացրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Թե ի՞նչ նպատակով են մարդկանց տանում Աղի հանք, 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնութան հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ քանի որ կա հարուցված քրեական գործ, հետևաբար տեղեկատվությունը պետք է ճշտել նախաքննական մարմնից:
Անկարգությունների ժամանակ բողոքի 7 մասնակից ու 11 ոստիկան ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ցուցարարներին սկսեցին հեռացնել այն ժամանակ, երբ նրանք ու ոստիկանությունը չկարողացան ընդհանուր լեզու գտնել:
Հենց այս պահին Վաղարշապատի ոստիկանության բաժնից դուրս են եկել Օմբուդսմենի ներկայացուցիչները և իրենց հետ Երևան են բերում բերման ենթարկված քաղաքացի Ալբերտ Վանիկյանին:
Ա. Մովսիսյանը անհավատալի համարեց, որ բարձրաստիճան ոստիկան Լևոն Երանոսյանի հրահանգով լրագրող են ծեծել: «Ես չեմ հավատում, որ Երանոսյան Լյովան ըտենց բան կարա անի»:
Ոստիկանության “Կումայրիի” բաժին բերման ենթարկվածներից 6-ը րոպեներ առաջ ազատ են արձակվել: Նրանք են` Վարդան Եղիազարյանը, Տիգրան Պետրոսյանը, Վոլոդյա Խաչատրյանը, Արմեն Ներսիսյանը, Մերուժան Պետրոսյանը, Միշա Պողոսյանը:
Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակից ցուցարարներին Ոստիկանության կողմից բերման ենթարկելու հետ կապված խորհրդակցությունը:
Պակիստանի հարավում աննախադեպ շոգերի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 572 մարդու, հայտնում է պակիստանյան News International թերթը:
Առաջին հերթին՝ պետք է շեշտենք իշխանություններին, հետո՝ Ոստիկանությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան ցրելու ընթացքում Ոստիկանության գործողությունների մասին:
Պետք է փաստել հետևյալը՝ Ոստիկանությունը բարձր մակարդակով գործողություն կատարեց, շատ համբերատար ու հետևողական աշխատել է երիտասարդների հետ:
«Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ: Մասնավորապես, ԶԼՄ-ները հայտնում են «Գալա» ու «Նյուզ» ինտերնետ պարբերականների լրագրողների, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակցի ձերբակալության մասին»,-գրում է կայքը:
Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը ուժով ու բռնությամբ ցրեց Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույց անողներին: Ոստիկանների ու խաղաղ ցուցարարների բախումները չեն սպրդել արտերկրի լրատվամիջոցների ու կայքերի ուշադրությունից:
Այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունների արդյունքում բերման ենթարկվածների մեջ է նաև պարուսույց Գագիկ Գինոսյանը: