Բաժիններ՝

«Մարդիկ արթնացան ոչ արյունոտ Հայաստանում». Արմեն Աշոտյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ արյուն չլինելը սփոփել է իրեն, այսինքն՝ կարողացել ենք միասին այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդիկ արթնանան ոչ արյունոտ Հայաստանում.

«Պետք է փաստել հետևյալը՝ Ոստիկանությունը բարձր մակարդակով գործողություն կատարեց, շատ համբերատար ու հետևողական աշխատել է երիտասարդների հետ: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ երիտասարդների մի մասն ինձ համար շատ արդար և ազնիվ մարդու տպավորություն թողեցին: Բայց, ցավոք, իրենք իրենց միջից չկարողացան ինքնակարգավորման մեխանիզմներ մշակել, որպեսզի կարողանան այդ իրենց արդար ցասումն իրականում ինստիտուցիոնալ դարձնել, պատվիրակություն ընտրել, առաջնորդ ունենալ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս