Բաժիններ՝

Շմայսը՝ ջրցան մեքենաների մասին. «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել»

ԱԺ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս) այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե տեղյակ չէ Բաղրամյան պողոտայում կատարվածից ու ինքը հարցրեց, թե ինչի՞ համար էին փակել Բաղրամյանը: Նա հայտարարեց, թե իրենք էլ են պայքարում, որ հոսանքը չթանկանա:

Ջրցան մեքենաների կիրառումը Մովսիսյանը նորմալ գնահատեց՝ «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել»:

Ա. Մովսիսյանը անհավատալի համարեց, որ բարձրաստիճան ոստիկան Լևոն Երանոսյանի հրահանգով լրագրող են ծեծել: «Ես չեմ հավատում, որ Երանոսյան Լյովան ըտենց բան կարա անի»: Ըստ նրա՝ ամեն ինչ պետք չի վերագրել ժողովրդին. «Մասսայական ա եղել, ուրեմն մի հոգին սարքել ա, որ ինադու սաղին հանի օրենքի առաջ»:

Մովսիսյանը նշեց, թե ծեծի ենթարկողները ոչ թե քաղաքացիական հագուստով ոստիկաններ, այլ կարող են սադրիչներ լինել ու պետք է դա էլ հաշվի առնել. «Ի՞նչ գիտես՝ ով ա հարձակվել, ասում եք՝ գրաժդանսկի են եղել: Չէ՞ որ մնացածն էլ կարային, չունեի՞ն գրաժդանսկի շոր, կարային գրաժդանսկի շորերով ըլնեին, բայց ուրեմն իրանք են սարքել էդ պրովոկացիան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս