Այսօր «Թումո» կենտրոնում տեղի ունեցած երաժշտական հանդիպման ժամանակ հարցին, թե հնարավո՞ր է, որ հայկական երգերից մեկը` Ձեր կատարմամբ դառնա ջազ ստանդարտ, նշանավոր հայ ջազմեն, դաշնակահար Տիգրան Համասյանն առանց կեղծ համեստության պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, շատ հնարավոր է»:
կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Վարդգես Հ.-ն և հայտնել, որ ժամը 04.00-ին Տերյան փողոցում գտնվող գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
«Ես համարում եմ, որ երաժշտությունը կոնկրետ մարդու տեսակ է դաստիարակում, կոնկրետ երաժշտության տեսակ դաստիարակում է կոնկրետ տեսակ, և երբ դԴուք ասում եք, որ ցանկացած երաժշտության կողմ եք, և պետք է լինի ինստիտուտ, որտեղ կհավաքվեն բոլոր տեսակի կոմպոզիտորները, նույնիսկ ռաբիս թող լինի, լավ, եկեք համաձայնվեմ, քանի որ, պարոն Մանսուրյան, այսօր այնքան բան ասացիք, որ ինձ համար աֆորիզմի վերածվեց, այսօր ավելի կրթված դուրս կգամ»,- այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների ինստիտուտում տեղի ունեցած երաժշտական հանդիպման ժամանակ հայտարարեց հումորիստ, դերասան, երգահան Գարիկ Պապոյանը:
Ամսվա ընթացքում մեկ օր պետք է հայտարարել բեռնաթափման օր, ինչի շնորհիվ ձեր օրգանիզմը կմաքրվի և կսկսի ավելի լավ աշխատել:
«ԱՄՆ-ում ճանաչման պայքարը պետք է դադարեցնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման-չօգտագործման վերաբերյալ քննարկումներին և գնահատականներին: Հարութ Սասունյանը զարմանում է, որ մինչ այսօր ԱՄՆ-ի դեպքում քննարկվում է «ԱՄՆ-ը ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ» հարցը:
ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնկացելու նպատակով:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրված իր հանրահայտ նամակից հետո, ի ՞նչ փոփոխություններ է տեսնում Հայաստանում, Սերժ Թանգյանն ասաց` ես դա ձեզ պիտի հարցնեմ. ի՞նչ փոփոխություններ կան` դուք ասեք, ես այստեղ չեմ ապրում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:
Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի և Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր Թիմերմանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոն եղևնի տնկեցին Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ավանդի:
«Մոր կողմից իմ ընտանիքի անդամները հինգն են եղել, որոցից երեքը Եղեռնի զոհ են դարձել: Մայրս մի քանի ամսական է եղել ու փրկվելով հայտնվել է ամերիկյան որբանոցում, հայրս նույնպես որբանոցի տղա է եղել… Ես անմիջապես մեր ընտանիքի անցած ճանապարհից գիտեմ այս ամբողջ պատմությունը…»:
Ապրիլի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով արտերկրից ժամանած ասորիների պատվիրակության անդամներ Վասիլի Շումանովին, Նորման Սոլխային, Շիբա Մանդուին, Սաբրի Աթմանին, Արսեն Միխայլովին, Էդվարդ Նադիրշահին եւ Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւային:
Ոչինչ չի կարող այնպես թուլացնել օրգանիզմը, ինչպես արյան վատ շրջանառությունը: Արյան շրջանառությունը լավացնելու համար հետևենք Healthyfoodstar-ի խորհուրդներին:
Գիտելիքը ուժ է: Եթե մենք ավելի լավ իմանանք, մենք ավելի լավ կգործենք: Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկանց ոչնչացումը… նողկալի են: Մեր պարտքն է մարդկանց սովորեցնել, թե ինչ է տեղի ունեցել պատմության ընթացքում:
Հազարավոր ջահեր ու մոմեր երեկ երեկոյան բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունքն ու հանգչեցին միլիոնավոր ծաղիկների կողքին. այս տարի էլ ավանդական երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը:
Իրանում Սաուդյան Արաբիայի հարցերով ժամանակավոր հավատարմակատարը կանչվել է Իրանի ԱԳՆ, ուր նրան տրվել է բողոքի նոտա:
Երեկ «Հիմնադիր խորհրդարանի»՝ Էրեբունի թանգարանի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը դժգոհություն էր հայտնել, որ ազատամրտիկները, որոնք պայքարել են երկրի անկախության, տարածքների ազատագրման համար, հիմա իրենց կողքին չեն: Խոսելով հացադուլ անելու կոչով հանդես եկող ազատամարտիկների մասին, Ս. Մարգարյանը հայտարարել էր, որ հացադուլը վախկոտներն են անում, իսկ ազատմարտիկները պետք է առյուծների նման մռնչան:
Նա մահացել է Սիրիայի Ռաքքահ քաղաքում իր բժշկի ձեռքերի վրա, ուր նա բերվել է վիրավորվելուց հետո:
Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ:
Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայությունը:
Այսօր ազատաարտիկ Խաչիկ Ավետսյանն իր խոստմանը համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ շարունակում էր իր հացադուլը՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների: Հիշեցնենք, որ ազատամարտիկները խոստացել էին, որ ապրիլի 25-ից կմիանան Խաչիկ Ավետիսյանի հացադուլին, սակայն այսօր մեր այցելության ժամանակ Խաչիկ Ավետիսյանը միայնակ էր ՄԻՊ-առաջ:
Այս մասին Վիեննայում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Բացի այդ, հրազենային երկու վնասվածք է ստացել նրա մայրը, ով ներկա պահին գտնվում է հոսպիտալում:
Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը բավականաչափ ջանքեր չի գործադրում Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերի իրագործման համար:
Երախտագիտությունս բոլորին, որ գործուն օժանդակությամբ ու բարի խոսքով ոստիկանության կողքին եղան, իսկ չարախոսողներին արդեն իսկ պատասխանել ենք այս օրերի պրոֆեսիոնալ աշխատանքով, որ ողջ հանրության աչքի առաջ է:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ապրիլի 26-ին պլանավորված նախագահական ընտրությունների նախօրեին արգելված է ամեն տիպի նախընտրական քարոզչությունը:
Թուրքական լրատվամիջոցները ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների և վարչապետների թիվը` առնվազն երկուսով: Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ և 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: