
Պակիստանում սպանել են հանրահայտ կին իրավապաշտպանի

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` մարդու իրավունքների հանրահայտ պաշտպան ու քաղաքացիական ակտիվիստ Սաբին Մահմուդին հրազենային զենքի օգնությամբ սպանել են Պակիստանի Կարաչի քաղաքում:
Բացի այդ, հրազենային երկու վնասվածք է ստացել նրա մայրը, ով ներկա պահին գտնվում է հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ակտիվիստուհու վրա կրակել են մոտ հեռավորությունից, մարդասպանն արձակել է 4 կրակոց:
Սպանությունն իրականացվել է այն բանից քիչ անց, ինչ Մահմուդը կազմակերպել է Բելուջիստանի «անհետ կորածներ» միջոցառումը: Պակիստանցի սպանված իրավապաշտպանի կազմակերպության տվյալներով` 2005 թվականից երկրում առևանգել են մոտ 2800 մարդու, որոնցիցի շատերի դիակները հայտնաբերվում են տարիներ անց:
Մարդկանց առևանգելու հետ մեկտեղ Պակիստանում հաճախ իրականացվում են նաև ահաբեկչություններ: