Արդյունավետ միջոց՝ օրգանիզմը մաքրելու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ ամսվա ընթացքում մեկ օր պետք է հայտարարել բեռնաթափման օր, ինչի շնորհիվ ձեր օրգանիզմը կմաքրվի և կսկսի ավելի լավ աշխատել:

Առավոտյան մեկ բաժակ ջուր խմեք՝ մի քանի կաթիլ կիտրոնի հյութով: Նախաճաշին ուտելու համար մրգային աղցան պատրաստեք: Մրգերից կարող եք ընտրել ելակ, հապալաս, մոշ, կեռաս, խնձոր, տանձ: Դրա վրա ավելացրեք անյուղ յոգուրտ, կարող եք նաև ընկույզ ավելացնել:

Կեսօրից առաջ կիտրոնով մեկ բաժակ ջուր խմեք: 15 րոպե անց մեկ բանան կերեք, ինչպես նաև՝ մեկ բուռ դդմի սերմ:

Ճաշին կերեք կարմիր լոբով աղցան. լոբու վրա ձեթ ավելացրեք:

Կարդացեք նաև

Մեկ բաժակ կիտրոնով ջուր խմեք: 15 րոպե անց աղցան պատրաստեք՝ վարունգը, բողկը, նեխուրը և մի բուռ չամիչը խառնելով:

Ճաշին կարող եք խաշած ձուկ ուտել:

Քնելուց մեկ ժամ առաջ խմեք կիտրոնով մեկ բաժակ ջուր:

Պատրաստեց 168.am-ը

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս