Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Դոլը եւ Հովհաննիսյանը քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներն ու առաջիկա զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ քաղբանտարկյալների առկայության հարցը, Եվրոպայի միության հետ Հանրապետության հետագա համագործակցության եզրերը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու արտաքին քաղաքականության մարտահրավերները, ինչպես նաեւ ԵԺԿ ընտանիքի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության նորարար նախաձեռնությունները:
Հանդիպմանը մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, միջազգային հարցերով կուսակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն