
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին

Ապրիլի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունված բանաձևը:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին` շեշտելով դրա կարևորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար:
ՀՀ ԱԳՆ