Արյան շրջանառությունը լավացնող մի քանի խորամանկություն

Ոչինչ չի կարող այնպես թուլացնել օրգանիզմը, ինչպես արյան վատ շրջանառությունը: Արյան շրջանառությունը լավացնելու համար հետևենք Healthyfoodstar-ի խորհուրդներին:

1. Կծու պղպեղներ օգտագործեք. դրանք պարունակում են կապսաիցին  բաղադրիչը, որն օգնում է մաքրել արյան անոթներն ու նվազեցնում է վատ խոլեստերինը:

2. Մաշկը տրորեք. այս մեթոդն արագացնում է արյան հոսքը, ինչը լավացնում է շրջանառությունը:

3. Տաք-սառը ցնցուղ ընդունեք. սառը ցնցուղը նեղացնում է ավշային անոթները, իսկ տաքը՝ հակառակը, լայնացնում է դրանք: Այս գործընթացը լավացնում է արյան շրջանառությունը:

Կարդացեք նաև

4. Առողջ դիետա. առողջ սննդակարգը, որն իր մեջ ներառում է ալկալիային սնունդ, լավացնում է արյան շրջանառությունը: Սա տեղի է ունենում, քանի որ արյունը մեծ քանակությամբ թթվածին է ստանում:

5. Սննդի մեջ կիտրոն ավելացրեք. կիտրոնը պարունակում է ցիտրատ, որը բնական ճանապարհով լավացնում է արյան շրջանառությունը: Բացի կիտրոնից, նարինջն ու թուրինջը նույն ազդեցությունն ունեն:

6. Մերսում. մերսումները թուլացնում են լարված մկանները, այսպիսով՝ լավացնելով արյան շրջանառությունը:

7. Սխտոր. բոլորը գիտեն այս մթերքի առողջարար հատկանիշների մասին:  Նախ՝ սխտորը նվազեցնում է վատ խոլեստերինը, և հետո այն մաքրում է արյունը, լավացնում շրջանառությունը և կանխարգելում տարբեր հիվանդությունների առաջացումն ու զարգացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930