Բաժիններ՝

Անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա. Ջոն Քերի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը բավականաչափ ջանքեր չի գործադրում Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերի իրագործման համար:

Քերին ընդգծել է, որ դրա հետ կապված` չի դիտարկվում պատժամիջոցների վերացման հարցը. «Ներկա պահին պատժամիջոցների չեղյալ հայտարարման մասին ռուսական կողմի ցանկությունը մատչելի չէ: Անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա»:

Ապրիլի 22-ին Ջոն Քերին Ուկրաինայի հարցը քննարկել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` նրան կոչ անելով ճնշում գործադրել Դոնբասի անջատողականների վրա, որպեսզի նրանք պահպանեն հրադադարի ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930