Այսուհետ Պաղեստինը կարող է Միջազգային քրեական դատարանում քրեական գործեր հարուցել օտար երկրների, այդ թվում նաև Իսրայելի քաղաքացիների դեմ:
«Ի՞նչ մեղայական, իմ որդին մեղավոր չէ, նա ընդամենը գնացել է պարզաբանումներ տալու, ինքը կապ չունի, ինքը նորմալ, դաստիարակված երիտասարդ է: Կարո՞ղ եք ասել՝ եթե մի ընտանիքում հայրը բժիշկ է, մայրը՝ մանկավարժ, ինչպե՞ս կարող է այդ ընտանիքի որդին հանցագործ լինել: Իմ տղան ընտանիքին նվիրված երիտասարդ է, կիրթ տղա է, սա թյուրիմացություն է, սա ինչ-որ սադրանք է »:
«Ակնհայտ է, որ «Պատվո պահակ» հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցները: Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերից էլ մասնակցեն: Այնքան մեծ էր աջակցությունը, որ մեզ խնդրում են, որ ակցիան դեռ չմեկնարկած` այն դառնա ավանդական, և մենք ամեն տարի իրականացնենք այս միջոցառումը»:
«Պետք է անել ամեն ինչ՝ դատապարտյալների խնդիրների լուծման, ՔԿ-ներում առկա պայմանների բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ առումով, մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը: Այս բարեփոխումը լինելու է մեր հետևողական ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ 2015 թվականը կլինի ձեռքբերումների տարի»,-ասել է վարչապետը:
«Ես քննադատում եմ այդ արարքը և համարում այն անթույլատրելի մարզիկի համար: Նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ և ներկայացնում է իր երկիրն Աշխարհի Գավաթին: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ համարվել Աշխարհի Գավաթի մրցանակակիր»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր նաև, թե չի կարելի հանդուրժել այս ամենը. «Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։ Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ»։
Մարտի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են ՎԱԶ 2107 և ԲՄՎ մակնիշների ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արա Կարապետյանը` ծնված 1987թ.-ին և ուղևոր Պարույր Աթոյանը, ծնված 1993թ.-ին տեղում մահացել են:
«Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»
Ուկրաինան հուսով է, որ ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ կստորագրվի գազային հուշագիր:
Հայաստանը հետաքրքրություններ ունի Արևմուտքում և Արևելքում, ինչպես նաև հայրենակիցներ Ուկրաինայում, մեր իշխանությունները դա շատ լավ հասկանում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այս մասին նշված է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Վարդան Պետրոսյանի գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թարգմանված ստացել է մարտի 2-ին, հետևաբար՝ դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը դեռևս չի սպառվել։ Բացի դա՝ պաշտպանը վերաքննիչ բողոքները թարգմանված չի ստացել, այսինքն՝ զրկվել է նաև դրանց վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերով՝ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի համապատասխան որոշումը կհրապարակվի մոտ ապագայում:
«Հիմա մի քանի վարկած ենք առաջ քաշում: Հնարավոր է ինչ-որ գողեր են կամ ադրբեջանցիներ: Թեպետ ես ադրբեջանցիների տարբերակը բացառում եմ, քանի որ մեր գյուղ մտնել հնարավոր չէ: Մեր տղաները շատ լավ հսկում են սահմանը: Ճիշտ է` կրակոցներ արձակվում են գյուղի ուղղությամբ, բայց սահմանն ամուր է: Հիմա իրավապահներն էլ են փորձում պարզել սրանց իսկությունը»:
Նրանք այնքան բաներ են արել, որ այժմ վախենում են, որ ինչ-որ մեկն ականատես կլինի դրանց:
«Մոսկվան հասկանում է, որ Հայաստանի «օդն ամբողջությամբ փակել» չի կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի սպառնալիքներին այն մասին, թե ինչպիսի բացասական հետևանքներով է հղի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ պայմանագիրը:
Քիչ առաջ ինքնակամ Շիրակի մարզային ոստիկանություն է ներկայացել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանը:
Կառավարությունը որոշում է կայացնելու 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը:
Կարծում եմ, որ առանց ամերիկացիների, անհնար է Ուկրաինայի կայունությունը:
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը իր շուրջօրյա հանրահաքները սկսելու է ապրիլի 24-ից: Թեև շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ կոնկրետ ապրիլի 24-ին որևէ «խժդժություններ» չեն անելու և իրականացնելու են խաղաղ հավաք, շարժումը քննադատողների հիմնական թիրախը հենց այդ օրվա ընտրությունն է:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել տարիներ շարունակ «ՍՕՍ» մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի 2-րդ երիտասարդական տան ղեկավար աշխատած Արթուր Հարությունյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ:
Նախորդ տարի ավիացիոն ոլորտում չեն եղել կոնկրետ բանակցություններ:
Անցյալ ամիս ես տեղեկացրել էի, որ Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրի կենտրոնը երեք հայ երիտասարդների արգելել էր վաճառել ցեղասպանության վերաբերյալ շապիկներ իրենց վարձակալած սեղաններից:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել է հարցումով, որով հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են դպրոցներն ապահովում իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը:
Մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում:
Փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում ու Մեծ Բրիտանիայում:
Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին: