«Այդպիսի մարզիկն արժանի չէ համարվել Աշխարհի Գավաթի մրցանակակիր». Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահը՝ ադրբեջանցի մարզիկի մասին
Սերգեյ Ելիսեևի պատասխանը ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի բողոքին՝ ուղղված Եվրոպական և Միջազգային սամբոյի ֆեդերացիաների ղեկավարությանը.
Սերգեյ Ելիսեև. «Սամբոյի էթիկայի կանոնների խախտումն անթույլատրելի է»
Օրերս ավարտվեց «Ա. Ա. Խառլամպիևի հիշամրցաշար» սամբոյի Աշխարհի Գավաթը, որն անցկացվեց բարձր կազմակերպչական մակարդակով, 35 երկրների թիմերի մասնակցությամբ և հանդիսատեսների տրիբունաների հագեցածությամբ: Առաջնության հեռարձակումը կատարվում էր բոլոր ռուսական առաջատար հեռուստաալիքներով և օնլայն տարբերակով Համառուսաստանյան և Միջազգային սամբոյի ֆեդերացիաների կայքերում:
Ցավոք, մանրակրկիտ կազմակերպված տոնը խարխլեց ադրբեջանցի մարզիկն իր ոչ պատշաճ պահվածքով: Այն արարքը, որը կատարեց Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Բախտիյար Աբբասովը, հակաճառում է մարզական էթիկայի և համընդհանուր քաղաքավարության նորմերին:
Պարգևատրման արարողության պահին Բախտիյար Աբբասովը, կանգնած լինելով պատվո հարթակին որպես մրցանակակիր, ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերեց հաղթող մարզիկի երկրի պետական օրհներգի նկատմամբ:
«Ես քննադատում եմ այդ արարքը և համարում այն անթույլատրելի մարզիկի համար: Նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ և ներկայացնում է իր երկիրն Աշխարհի Գավաթին: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ համարվել Աշխարհի Գավաթի մրցանակակիր:
Կարծում եմ, նման մարզիկին, որը թույլ է տալիս առաջնության և էթիկայի կանոնների նման խախտում, պետք է դուրս հրավիրել առաջնությունից և զրկել մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության որոշումը միջազգային մրցաշարերին պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն», – նշում է Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսերը: