![](/banners/BeFunky-design.jpg)
Մոլդովայի ղեկավարությունը պահանջում է երկրի տարածքից դուրս բերել ռուս խաղաղապահներին
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/cb787ed6fd9939ef82f34e5ecc4a4bd7fd3a6093_b_7ec88538bbe64408b191fdaea6c668d00f2563c9.jpg)
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի ղեկավարությունը պահանջել է երկրի տարածքից դուրս բերել ռուս խաղաղապահներին և նրանց փոխարինել միջազգային մանդատով քաղաքացիական առաքելությամբ:
Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին. «Հանրապետության իշխանությունները պնդում են Դնեստրի անվտանգության գոտում գտնվող ռուս խաղաղապահներին փոխարինել միջազգային մանդատով քաղաքացիական առաքելությամբ:
Սակայն Մոսկվան դեմ է արտահայտվում այդ առաջարկներին, Տիրասպոլի անջատողական ռեժիմին ցուցաբերում է քաղաքական, ռազմական ու ֆինանսական աջակցություն»:
Ընդգծվում է, որ ավելի վաղ Մոլդովան նույնպես հանդես է եկել այդպիսի առաջարկներով: