Առաջին անգամ մեր ներկայացուցչին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան. HRW

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն առանց բացատրության երեկ Բաքվի օդանավակայանում ձերբակալել են Human Rights Watch (HRW) կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Գոգիային, ով ժամանել էր Բաքու՝ մասնակցելու համար տեղի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի ու Ինթիգամ Ալիևի դատական նիստերին:

Կազմակերպության հայտարարությունում նշված է, որ Գոգիին օդանավակայանում ձերբակալել են 31 ժամով, ապա նրան վերադարձրել են անձնագիրը և առանց բացատրության ուղարկել են հետ՝ Թբիլիսի, որտեղից նա ժամանել էր Բաքու:

HRW-ի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Վիլյամսոնը հայտարարել է, որ Գոգիայի մուտքն արգելելը վկայում է, թե Ադրբեջանում որքան հեռու են գնացել մարդու իրավունքները ճնշելու հարցում.

«Նրանք այնքան բաներ են արել, որ այժմ վախենում են, որ ինչ-որ մեկն ականատես կլինի դրանց: Սա HRW-ի ներկայացուցիչի համար առաջին արգելքն է երկիր մտնելու համար»:

HRW-ն ընդգծել է, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի շեմին Ադրբեջանի իշխանությունները երկրի ներսում խստացրել են քննադատական ձայների նկատմամբ բռնությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930