Պաղեստինը դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Պաղեստինը դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ: Պաղեստինի իշխանությունները Հռոմեական կանոնը ստորագրել են 2015 թվականի հունվարի 2-ին, և այսօրվանից սկսած դրա դրույթներն ուժի մեջ են մտել ինքնավարության տարածքում:
Այսուհետ Պաղեստինը կարող է Միջազգային քրեական դատարանում քրեական գործեր հարուցել օտար երկրների, այդ թվում նաև Իսրայելի քաղաքացիների դեմ, եթե նրանք հանցանքներ գործած լինեն Պաղեստինի տարածքում: Դա վերաբերվում է նաև նրանց, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում իշխանական մարմիններում ու զինված ուժերում: