Բաժիններ՝

«Իմ որդին կապ չունի դանակահարության հետ». aravot.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի դանակահարության մեջ կասկածվող անձը՝ Ռուդիկ Խաչատրյանը այսօր ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ մեղայականով: Այժմ նա վարույթն իրականացնող մարմնում հարցաքննվում է որպես կասկածյալ: Մինչ այդ երիտասարդի հայրը՝ ատամնաբույժ Գեւորգ Խաչատրյանը, հայտարարել էր, որ իր որդին մեղավոր չէ, պատահաբար է հայտնվել Թատերական հրապարակում, ինքն էր նրան ուղարկել այնտեղ սղոցները սրելու՝ առանց իմանալու, որ հանրահավաք է: Հայրը նաև ասել էր, որ թեև իրենք ոստիկանությունից ստացել են ծանուցագիր, սակայն իր որդին չի ներկայանալու քննչական մարմնին, քանի որ ոչինչից տեղյակ չէ: Aravot.am-ը զանգահարել է նրա հորը հարցնելու, թե այդ ինչպե՞ս եղավ, որ միջադեպից անտեղյակ իր որդին մեղայականով ներկայացավ ոստիկանություն: Հեռախոսը վերցրել է երիտասարդի մայրը, որը և պատասխանեց մեր հարցերին: Տիկինն ասել է. «Ի՞նչ մեղայական, իմ որդին մեղավոր չէ, նա ընդամենը գնացել է պարզաբանումներ տալու, ինքը կապ չունի, ինքը նորմալ, դաստիարակված երիտասարդ է: Կարո՞ղ եք ասել՝ եթե մի ընտանիքում հայրը բժիշկ է, մայրը՝ մանկավարժ, ինչպե՞ս կարող է այդ ընտանիքի որդին հանցագործ լինել: Իմ տղան ընտանիքին նվիրված երիտասարդ է, կիրթ տղա է, սա թյուրիմացություն է, սա ինչ-որ սադրանք է »:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս