Բաժիններ՝

Ուկրաինան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կիևը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին, որոնք մասնակից են Ղրիմի անջատմանն ու Ուկրաինայի արևելքի դեպքերին:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերով՝ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի համապատասխան որոշումը կհրապարակվի մոտ ապագայում: Մասնավորապես, փաստաթղթում խոսք է գնում Ռուսաստանի քաղաքացիների հաշվեհամարների ու առանձին ակտիվների վրա կալանք դնելու մասին, որոնք ընդգրկված են պատժամիջոցների ցուցակում:

Պորոշենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացումն իրականացվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու «Մեծ Յոթնյակի» մյուս երկրների գործողություններին համապատասխան: Ուկրաինան ԵՄ-ի ու «Մեծ Յոթնյակի» սահմանած հակառուսական պատժամիջոցներին միացել է ընթացիկ տարվա հունվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս