Եվրոպայում «Նիկլաս» փոթորկի հետևանքով զոհվել է 9 մարդ
BBC News-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում «Նիկլաս» փոթորկի հետևանքով զոհվել է 9 մարդ: Փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում ու Մեծ Բրիտանիայում: Տուժածների ստույգ թիվը չի հաղորդվում:
Փոթորկի պատճառով Գերմանիայում զոհվել է 7 մարդ, մեկական մարդ էլ զոհվել է Շվեյցարիայում ու Ավստրիայում: Մեծ Բրիտանիայում մեկ մարդ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել այն բանից հետո, ինչ նրա ավտոմեքենայի վրա ծառ է ընկել: Գերմանիայում քամու արագությունը հասել է 190 կմ/ժամի:
Փոթորկի պատճառով մի շարք վայրերում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, Համբուրգում չեղյալ է հայտարարվել 63 ավիաչվերթ, իսկ Ֆրանկֆուրտում՝ 150: Մյունխենում ստեղծվել է երկաթուղային կայարանի տանիքի պոկվելու վտանգ: Բավարիայում հոսանքազրկվել են հազարավոր տներ:
Նիդերլանդներում նույնպես գրանցվել է ուժգին քամի, որի արագությունը հասել է 120 կմ/ժամի: