Վրաստանի անցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնավոր այցով գտնվում էի Թբիլիսիում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Վրաստանի նախագահը դեռ Սահակաշվիլին էր, իսկ Վանո Մերաբիշվիլին` Վրաստանի իրավապահ համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գաղափարախոսն ու դրոշակակիրը, Վրաստանի վարչապետն էր: Մեկնել էի մեքենայով և կանգնեցի բենզալցակայանի մոտ՝ մեքենան վառելիքով լիցքավորելու համար: Պատահաբար նկատեցի Իվանիշվիլիի դրոշը բենզալցակայանի անկյունում:
Մարտի 23-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Զորիկ Շ.-ն, 1992 թ. ծնված Լորիս Շ.-ն և 1995 թ. ծնված Աշխեն Ա.-ն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից:
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Էջմիածին քաղաքում գտնվող մասնաճյուղից գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակչի։ Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ, 2015 թվականի մարտի 11-ի առավոտյան Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ և գնացել բանկ:
«Ես մեկնաբանություն չեմ անի Լևոն Զուրաբյանի մտքի թռիչքի գոհարներին և կարծում եմ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ Լևոն Զուրաբյանը, կարող է կարծիք հայտնել երկրի երկրորդ քաղաքական ուժի հետ կապված անցուդարձի, քննարկումների, քայլերի և ընդհանրապես քաղաքական մոտեցումների մասին»:
2015թ. մարտի 19-ին Հայաստանի Հանրապետությունը, որը «Moody՚s» և «Fitch» կազմակերպությունների կողմից վարկանշվել է համապատասխանաբար «Ba3 բացասական» և «B+ կայուն», ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հաջողությամբ տեղաբաշխեց 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր: Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմեց 7.150%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.500% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ):
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 25-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ երբ գործընթացն իրավական տեսակետից ընդունված կլինի, ՀՀ-ն պատրաստ է նոր բանակցություններ վարել Թուրքիայի հետ:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալներով՝ 2014 թվականին երկրից կապիտալի մաքուր արտահոսքն աճել է 2.5 անգամ՝ հասնելով մինչև 151.5 միլիարդ դոլարի:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պետին ՝ Հ.Հովհաննիսյանին՝ կաշառք ստանալու համար։
Մարտի 24-25-ին շրջանների զգալի մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Այս մասին նշված է Ռեգիոնների կուսակցության կայքում:
Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին: Որպես հայ կինոյի և թատրոնի ծաղկուն ժամանակաշրջանի ներկայացուցիչ՝ նա իր ներկայությամբ նոր լիցք ու որակ էր հաղորդում ժամանակակից բեմին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը:
Այս մասին նշված է Ճապոնիայի պաշտպանության նախարարության կայքում:
Մարտի 22-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութը դանակահարված տղա է մտել:
Նա դիմեց ԱԺ ղեկավարությանը և խմբակցություններին՝ բոլոր ցեղասպանություններ տարած, տեղահանված ժողովուրդների խորհրդարանների մակարդակով ձևավորել խումբ, որ ավելի արդյունավետ կգործի, գուցե նաև դիմենք Հաագայի դատարան:
«Ցեղասպանության ճանաչումը միայն հայկական օրակարգ չի, նաև միջազգային օրակարգ է»,- այսօր ԱԺ-ում 1915-1923թթ Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Չինական Hainan Airlines ինքնաթիռն աշխարհում առաջին անգամ Շանհայից Պեկին կոմերցիոն չվերթ է իրականացրել այնպիսի վառելիքով, որի կեսը պատրաստված է եղել բուսական յուղից:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստան Գյուլի գալու հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանը հետաձգեց հանրահավաքը, քանի որ ողջունում է բարեկամության քաղաքականությունը: Զ. Փոստանջյանը կոչ արեց սթափության, հասկանալու ու գնահատելու, որ ներկայիս Թուրքիան և 100 տարի առաջվա Թուրքիան նույն քաղաքականությունը վարող միավորն է, ոչինչ չի փոխվել, ինչ եղել է հարյուր տարի առաջ, նույնը շարունակվում է այսօր: Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պետք է փոխվի և ՀՀ-ն պետք է իր ձեռքը երկաթե շերեփ վերցնի:
Կարծում եմ, որ մենք մենք պետք է ավելի վճռականորեն արձագանքեինք Ռուսաստանին, երբ նա սկսեց իրեն սխալ պահել 2013 թվականի ամռանը:
Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader գիրքը վաճառքում կհայտնվի մարտի 24-ին:
Ավակովն այս մասին գրել է Facebook սոցցանցի իր էջում:
Դանակահարություն Արթիկում: Կասկածյալը կին է:
«ՀԱԿ-ն ա՞յն է, ինչ էր ԲՀԿ ռեսուրսների առկայության պայմաններում: Այսինքն՝ ինքն էլ այն չի չէ՞, ինչ որ կա: Այսինքն՝ դա մեկը մյուսով շաղկապված է եղել: Ինքը գիտի: Այնպես չի, որ առանձին պայքար են մղել: Մենք եղել ենք ընդհանուր թիմային դաշտում, և ՀԱԿ-ն էլ իր գործունեությունը ծավալել է հաշվի առնլով այն, ինչ ասել է Լևոն Զուրաբյանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով aravot.am-ում հրապարակված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն այսօր և ԲՀԿ-ն երկու-երեք ամիս առաջ, դրանք շատ տարբեր քաղաքական ուժեր են`անհամեմատելի`ռեսուրսների առումով, անհամեմատելի` վճռականության առումով:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան նախորդ տարի ցուցաբերել է մոտ 4.5 միլիարդ դոլարի օգնություն, որով և աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը:
Ռուսաստանը Հայաստանում և Հայաստանից ստանում է այն ամենը, ինչը ցանկանում է՝ փոխարենն ապահովելով «հարմարավետություն Պուտինի հետ հարաբերություններում»: Հենց այս բանաձևի վրա էր խարսխված նաև 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը:
«Նրա մոտ ծառայակից ընկերները տարօրինակություններ են նկատել, բայց չեն պատկերացրել, որ դրանք այդքան հեռուն կարող գնալ։ Իմացել են, թե կատակ է անում, բայց դե, ինքն էլ անցել-գնացել է, չգիտենք, թե ինչու»: