Բաժիններ՝

Ավակովը դեմ է արտահայտվել օլիգարխների զինված թիկնազորներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ անվտանգության ապահովման ընկերությունների կողմից մասնավոր հրաձգային զենք օգտագործելը կպատժվի օրենքին համապատասխան:

Ավակովն այս մասին գրել է Facebook սոցցանցի իր էջում: Նա հիշեցրել է, որ հասարակական վայրերում հրաձգային զենք կրելը թույլատրված է միայն պետական ուժային կառույցների աշխատակիցների համար.

«Ուկրաինայի օրենքներով անվտանգության ապահովման մասնավոր կառույցներից որևէ մեկն իրավասու չէ ունենալ հրաձգային զենք: Քաղաքների փողոցներով չեն շրջելու գործարարների ու քաղաքական գործիչների անձնական թիկնազորները՝ զինված հրաձգային զենքով:

Դա վերաբերում է բոլորին. թե՛ իրական հայրենասերներին, թե՛ կեղծ հայրենասերներին, թե՛ խոշոր գործարարներին ու օլիգարխներին: Բացառություն կարող է կազմել միայն պաշտոնական զինված թիկնազորը՝ հատկացված համապատասխան պետական ծառայության կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031