
Հիմա ՀՀ-ն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան նախկինում

Այսօր ԱԺ-ում «1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ բոլոր ցեղասպան ժողովուրդները պարտվել են Թուրքիային, այսօր էլ Թուրքիան իր ձեռագիրը շարունակում է: Ըստ նրա՝ միասնական ճանապարհով ավելի լուրջ հաջողության կարելի է հասնել: Ռ. Հակոբյանը նշեց, որ հիմա ՀՀ-ն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան նախկինում:
Նա դիմեց ԱԺ ղեկավարությանը և խմբակցություններին՝ բոլոր ցեղասպանություններ տարած, տեղահանված ժողովուրդների խորհրդարանների մակարդակով ձևավորել խումբ, որ ավելի արդյունավետ կգործի, գուցե նաև դիմենք Հաագայի դատարան: