Սահմանը հատած զինծառայողի մոտ հոգեկան շեղումներ են նկատվել. գյուղապետ. news-book.org
Սահմանը հատած և Ադրբեջանի տարածքում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մոտ վերջին շրջանում հոգեկան շեղումներ են նկատվել։ Այս մասին NewsBook-ի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։
«Նրա մոտ ծառայակից ընկերները տարօրինակություններ են նկատել, բայց չեն պատկերացրել, որ դրանք այդքան հեռուն կարող գնալ։ Իմացել են, թե կատակ է անում, բայց դե, ինքն էլ անցել-գնացել է, չգիտենք, թե ինչու»,- ասել է նա և հավելել, որ Անդրանիկ Գրիգորյանը շատ նորմալ երիտասարդ է եղել, դպրոցն ավարտելուց, երկու տարի բանակում ծառայելուց հետո համալրել է բանակի շարքերը՝ որպես պայմանագրային զինծառող։
Բերդաշենի գյուղապետի տեղեկացմամբ՝ պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է նորմալ սոցիալական պայմաններում:
«Իրենք իրենցով «յոլա» գնացող մարդիկ են։ Գյուղացիները տեղի ունեցածի կապակցությամբ շոկի մեջ են, չեն պատկարեցնում, թե ինչպես կարող էր նման բան պատահել»,- ընդգծել է նա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: