
Ճապոնիայի ՊՆ-ն իր ափերի մոտ ֆիքսել է ռուսական ռմբակոծիչների թռիչքներ

RBC-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը երկրի ափերի մոտ ֆիքսել է ռուսական Ту-95 տիպի երկու ռմբակոծիչների թռիչքներ: Այս մասին նշված է Ճապոնիայի պաշտպանության նախարարության կայքում:
Ինքնաթիռներից մեկը թռչել է ճապոնական Ցուսիմա կղզուց ոչ հեռու, իսկ երկրորդը՝ Հոկայդո կղզու մոտով և վայրէջք է կատարել Սախալին կղզու հարավային հատվածում: Ճապոնիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ թռիչքները գրանցվել են մարտի 20-ին: