
«Չդատապարտված ցեղասպանությունը նոր ոճիրների տեղիք է տալիս». Արմեն Ռուստամյան

«Ցեղասպանության ճանաչումը միայն հայկական օրակարգ չի, նաև միջազգային օրակարգ է»,- այսօր ԱԺ-ում 1915-1923թթ Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա՝ Ցեղասպանությունը չի կարող ունենալ պատմական ժամկետ ու միայն պատմաբանների խնդիրը չէ: Ռուստամյանի խոսքով՝ չդատապարտված ցեղասպանությունը նոր ոճիրների տեղիք է տալիս: Պատգամավորը նշեց, որ ժխտողականությունը և խոսքի ազատությունը զուգահեռներ չունեն, ժխտողականությունը հանցագործությունն է պարտակում և միտում ունի խուսափել պատասխանատվությունից, դրա համար շատ երկրներում քրեականացված է: