Բաժիններ՝

Ուկրաինան ապրիլի 1-ից կդադարեցնի ռուսական գազ գնելը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ապրիլի 1-ից կդադարի գնել ռուսական գազ, քանի որ չի լինի դրա անհրաժեշտությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը. «Ներկայումս չկա ռուսական գազ գնելու անհրաժեշտություն: Կարծում եմ, որ մենք չենք գնի այն»:

Մարտի 20-ին Բրյուսելում անցկացվել է էներգետիկ բանակցությունների հերթական փուլը, որում քննարկվել են Ուկրաինայի համար ռուսական գազի գներն այսպես կոչված «ամառային փաթեթի» շրջանակներում՝ սկսած 2015 թվականի ապրիլի 1-ից: Բանակցություններն անցել են Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով՝ էներգետիկայի նախարարների ու էներգետիկ հարցերով եվրահանձնակատարի մասնակցությամբ:

Կողմերը համաձայնվել են, որ ամբողջովին իրագործվում են 2014 թվականի հոկտեմբերի 30-ին ձեռք բերված «ձմեռային փաթեթի» պայմանները, սակայն «ամառային փաթեթի» պայմանները պետք է քննարկվեն փորձագիտական խմբերի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031