Բաժիններ՝

Apple-ի ղեկավարությունը հավանության է արժանացրել Սթիվ Ջոբսի մասին նոր կենսագրականը

The New York Times-ի փոխանցմամբ՝ Apple-ի թոփ-մենեջմենթը հավանության է արժանացրել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին նոր կենսագրականը: Բացի այդ, ընկերությունը, որը սովորաբար տեղեկատվություն չի տարածում իր աշխատակիցների մասին, մասնակցել է գրքի ստեղծման աշխատանքներին:

Խոսքը գնում է Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader գրքի մասին, որը վաճառքում կհայտնվի մարտի 24-ին: Այն գրել են IT լրագրող Բրենտ Շլենդերը և Fast Company պարբերականի խմբագրիր Ռիկ Տետցելին:

Apple-ի՝ ծրագրային ապահովման ու ինտերնետային ծառայությունների գծով տնօրեն Էդի Կյուն հայտարարել է, որ գիրքն իր տեսակում առաջինն է, որին հաջողվել է ամեն ինչ նկարագրել ճիշտ ձևով:

Ամերիկյան թերթն ընդգծում է, որ «Դառնալով Սթիվ Ջոբս» աշխատությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ Apple-ի ներկայիս գլխավոր տնօրեն Թիմ Կուկը կորպորացիան դարձնում է առավել բաց ու հրապարակային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս