Կաշառք ստանալիս տեղում բռնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պետին ՝ Հ.Հովհաննիսյանին՝ կաշառք ստանալու համար։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, քաղաքացի Գ.Սահակյանի օգտին իր լիազորության շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար որպես միջնորդ հանդիսացող Ժ.Շահբազյանից մարտի 11-ին պահանջել է զգալի չափերով գումար։
Երկու օր հետո՝ մարտի 13-ին, պայմանավորվածության համաձայն, Հ.Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ստացել է պահանջված գումարը, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս