Թուրքիան սիրիացի ու իրաքցի փախստականների վրա ծախսել է 5.5 միլիարդ դոլար. Էրդողան

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելել է Կարմիր մահիկի նոր կենտրոնակայան, որը գտնվում է Էսքիշեհիրի ճանապարհին: Էրդողանն այստեղ հայտարարել է, որ Թուրքիան սիրիացի ու իրաքցի փախստականների վրա ծախսել է 5.5 միլիարդ դոլար:

Նա մանրամասնել է, որ իրենք այդ օգնությունը ցուցաբերել են՝ չնայելով փախստականի էթնիկ, կրոնական, դավանաբական պատկանելությանը, մաշկի գույնին ու ունեցվածքին: Էրդողանն ընդգծել է, որ խոսքը վերադարձման չենթակա գումարների մասին է:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան նախորդ տարի ցուցաբերել է մոտ 4.5 միլիարդ դոլարի օգնություն, որով և աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը: Նա հիշեցրել է, որ 10 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 45 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031